Հույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով

Հույս ունեմ՝ տարիների ստեղծածը կպահպանվի՝ հարստացվելով նոր մշակույթով, նոր մոտեցումներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը: Ն. Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման ցանկացած փուլում, այդ թվում նաև՝ նոր իշխանության ձևավորման ընթացքում, ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ՝ ոլորտային գերատեսչությունները մինչև վերջ պետք է կատարեն իրենց գործառույթները՝ արժանապատվորեն փոխանցելով այն հաջորդներին, ոլորտի պրոֆեսիոնալ երիտասարդներին: ,,Այս փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անկեղծ եմ խոսում ձեզ հետ, կարծում եմ ճիշտ է և լավ է, որովհետև նոր հայացք, թարմ արյուն է պետք : ,,Մեր բնագավառում դասախոսական տարիները չհաշված՝ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ: ՈՒստի նորմալ է, որ գան այլ մարդիկ, այլ պատկերացումներով, ինչը միանշանակ օգտակար կլինի: Մեր այս տարիների աշխատանքի ընթացքում ցավոք, քաղաքաշինության նախարարության կարգավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչն անհասկանալի է: Այս պրոբլեմի լուծման համար վարչապետին դիմելու եմ, հակառակ դեպքում, ստացվում է, որ կառավարության կազմում կան քաղաքականություն վարող մարմիններ՝ 17 նախարարություններ, և կա 18-րդը, որը նախարարություն չի, կոմիտե է: Գուցե, սա բացատրվում էր նրանով, որ նախարարը կուսակցական չէ, քաղաքական թիմի անդամ չէ: Ի դեպ, այդ հնարավորությունը, այդ առաջարկը միշտ է եղել, այսօր էլ կար, բայց ես չեմ ցանկացել օգտագործել այդ տարբերակը: Ն. Սարգսյանն անդրադարձել է անցած 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին կարևորելով և Աղետի գոտու խառնաշփոթը վերացնելու համատեքստում կատարված հսկայական աշխատանքը, և նորմատիվների դաշտը կանոնակարգելու խնդիրները, և Ճարտարապետների պալատի ստեղծումը, որն ամուր, ուժեղ իրավական հիմք է ճարտարապետների համար, տարածքային հատակագծման նոր գործընթացը, որն ակտիվ ընթացքի մեջ է: ,, Մենք ներդրումային ծրագրերի վրա ամենաանմիջական ազդեցությունն ենք ունեցել: Եթե խոսվում է 100 մլն դոլար տարեկան ներդրման մասին, այդ թվում և շինարարության ծավալների առումով, ապա մենք այս համատեքստում ամենաուղղակի մասնակցությունն ենք ունեցել,- նշել է նա: ,,Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքից: Հերթապահ խոսքեր չեմ ուզում ասել, բայց գործ եմ ունեցել մասնագիտությանը, աշխատանքին նվիրված աշխատակիցների հետ: Վստահեցնում եմ՝ մարդկային ցանկացած հարցով կապի մեջ կլինենք՝ դիստանցիաներն ինձ խորթ են: Հավանաբար, կհանդիպենք մեկ շաբաթից, երբ Կոմիտեի նոր ղեկավարը կնշանակվի. գալու եմ, որովհետև ճիշտ եմ գտնում՝ մասնագիտական և կարևոր այս ոլորտը արժանապատիվ կերպով հաջորդին փոխանցելը: Ինքս կշարունակեմ լինել ակտիվ աշխատանքների մեջ՝ պիտի աջակցեմ նաև, որ Ճարտարապետների պալատը կայանա,,: Կոմիտեի աշխատակիցները, մասնավորաբար, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության վարչության պետ Տանյա Արզումանյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել, որ բարեբախտություն են ունեցել աշխատելու բնագավառի բարձր պրոֆեսիոնալի, պաշտոնյայի մտավորական որակ ունեցող անհատականության հետ: Կրկին շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչներին, Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ եկողը՝ նոր մշակույթ և մոտեցումներ բերելով տարիների ստեղծածը, բազան կպահպանվի, կհարստացնի նորովի: ,,Կյանքն առաջ է գնում, ես շատ կուզեմ, որ բոլորդ մնաք, քանի որ քաղաքաշինությունը տարբերվում է մյուս գերատեսչություններից, այստեղ պրոֆեսիոնալիզմը ֆունդամենտալ նշանակություն ունի: Մանավանդ, տնտեսության զարգացման համատեքստում գլոբալ քաղաքաշինական, ներդրումային ծրագրեր կան, որոնք արդեն իսկ բավական դժվարությամբ հունավորվել են և դրանց շարունակականությունը ապահովելու հարցը կարևոր է:   Фото Анаит Есаян. Фото Анаит Есаян.  

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am