Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով մեղադրվել է ևս 3 անձ

Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ավետիսյանին, Մհեր Մուսայելյանին, Դավիթ Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ (խուլիգանություն) հոդվածի  3-րդ մասի  1-ին,  2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս  նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը: Դավիթ Հարությունյանին մեղադրանք է  առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից երեկ մեղադրանք էր առաջադրվել Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան, 2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ  Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝  Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am