Փոխմարզպետի կողմնակիցները ծեծել են Մեխակի պապին, ապա հնչել են կրակոցներ. նոր մանրամասներ

Այսօր՝ ժամը 12:00-ին, Սեւանի դատարանի բակում հնչած կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ սպանության գործով այսօրվա դատական նիստին դատարան են գնացել Մեխակ Հարությունյանի ազգականները՝ երկու ավտոմեքենայով: Նրանցից մեկի ձեռքում որսորդական հրացան է եղել: Այսօր այս դատարանում պետք է շարունակվեր Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Սակայն նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել: Armtimes.com-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Հակոբյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատարանի բակում հավաքված են եղել, երբ միջադեպ է տեղի ունեցել: «Այդ ժամանակ ես եւ Անդրանիկ Հակոբյանը կանգնած զրուցում էինք, երբ մոտեցան «Նիվա» մակնիշի` 35-704 պետհամարանիշներով, եւ սեւ գույնի «Միցուբիշի պաջերո» մակնիշի՝ 01-071 պետհամարանիշներով ավտոմեքենաներ: Դատարանի բակում այդ պահին հավաքված էին ոստիկաններ, դատարանի կարգադրիչներ եւ տուժող Հայկ Հակոբյանի ընկերները, հարազատները: Մոտ մի 40 մարդ կլիներ այդ պահին դատարանի բակում»,- պատմեց Սարգսյանը, ապա հավելեց, որ տուժողի հարազատները մոտեցել են այդ երկու ավտոմեքենային, որտեղից, ըստ ականատեսների՝ իջել են Գագիկ Հակոբյանը, որը Մեխակ Հարությունյանի քեռին է, Հայկասար Հակոբյանը՝ Մեխակ Հարությունյանի հայրական պապն է, Գեւորգ Խուդոյանը, որը Հայկասար Հակոբյանի վարորդն է եւ Արտակ Խաչատրյանը՝ Հայկասար Հակոբյանի եղբոր փեսան: «Գագիկ Հակոբյանն առանց խզակոթի ավտոմատ հրացանը ձեռքին սկսեց սպանության սպառնալիքներ հնչեցնել Անդրանիկ Հակոբյանի եւ նրա հարազատների հասցեին: Գոռում էր՝ կկրակեմ, եւ դրան զուգահեռ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում: Նույնպիսի հայհոյանքներ էր հնչեցնում նաեւ Հայկասար Հակոբյանը, բայց հրազեն կար միայն Գագիկ Հակոբյանի ձեռքին: Ոստիկանները փորձում էին հանգստացնել, խափանել նրանց գործողությունները, բայց սկզբում չէր հաջողվում: Նշեմ, որ այդ ամենը տեւեց շուրջ 10 րոպե: Տուժողի հարազատները եւ Անդրանիկ Հակոբյանը հետ քաշվեցին դեպի դատարանի դռների մոտ, իսկ նրանք նստեցին իրենց ավտոմեքենաները: Այդ պահին դատարանի մոտ կանգնած էր տուժող Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը, որը պարզապես հետեւում էր, հենց նա էլ հրազենային վիրավորում ստացավ: «Միցուբիշի պաջերո» մեքենայի վարորդը՝ Գագիկ Հակոբյանը, մեքենայի ղեկին նստած վիճակում որսորդական հրացանով կրակեց Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ: Ռաֆիկ Հակոբյանը ոտքի շրջանում հրազենային վիրավորում ստացավ, ինչքան հասկացա ծունկը փշրվեց, շատ ուժեղ արյունահոսում էր»,- մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին Սեւան բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան: Նրա առողջական վիճակը, ըստ Սարգսյանի՝ ծանր է գնահատվում՝ կյանքին վտանգ սպառնացող: Հովսեփ Սարգսյանը նաեւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանների փոխանցմամբ՝ քիչ առաջ Նորատուս գյուղում հայտնաբերվել է մեքենաներից մեկը: Մեր տեղեկություններով, մինչ կրակոցները տուժողի կողմնակիցներից մի քանիսը ծեծի են ենթարկել Մեխակ Հարությունյանի հայրական պապին՝ Հայկասար Հակոբյանին: Ինչը նկատել է Հայկասար Հակոբյանի որդին՝ Գագիկը եւ որսորդական հրացանը վերցրել եւ եկել է դատարանի բակ: Ինչի ժամանակ էլ կրկին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ: Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Հայկասար Հակոբյանի նկատմամբ, ապա նաեւ կրակոցներից տուժել է Ռաֆիկ Հակոբյանը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության գործով նիստերը պարբերաբար լարված մթնոլորտում են անցել. մշտապես միջադեպեր են տեղի ունեցել ինչպես տուժող կողմի, այնպես էլ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի հարազատների միջեւ: Բանը հասել է նրան, որ դատարանը որոշել էր սույն գործով նիստերը դռնփակ անցկացնել:

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am