Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր է ստորագրել 7 պատգամավոր
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը։ Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել՝ քննելու համար Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին է ներկայացրել 7 պատգամավորների անձնական երաշխավորագրերը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Նրանք են Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը:
