Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանն ազատ է արձակվել
Այսօր դատավորի որոշմամբ 500000 դրամ գրավի դիմաց փոխվեց Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի միջոց և նա ազատ արձակվեց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրա փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոցը՝ նրա վատ առողջական վիճակի պատճառով։
