Մարզպետները նշանակվեցին
Կառավարության այսօրվա նիստին մարզպետների ազատման և նոր նշանակումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին. Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:
