Կանայք չպետք է խտրականության բախվեն սպորտի ոլորտում. Ռուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կանայք չպետք է խտրականության բախվեն սպորտի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Ռուհանին հայտարարել է, որ իրանցի կանայք պետք է մասնակցեն մարզական տարբեր մրցաշարերի. «Մենք պետք է կառուցենք հատուկ մարզահրապարակներ՝ նախատեսված կանանց մարզաձևերով զբաղվելու համար, ինչպես որ մենք դա անում ենք կանանց համար»։
