Հայաստանի նոր կառավարության որոշմամբ՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանեդես է եկել ուղերձով, որում նշել է Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու մասին: «Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը: Այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլում է: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման և զբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այս ռազմավարական ծրագիրը: Առողջապահական ոլորտի զարգացման և բժշկական սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարք բուժհաստատություններ անցած մեկուկես տարվա ընթացքում համալրվել են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներում: Իմ նախաձեռնությամբ հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» մասնավոր միջոցների ներգրավմամբ շուրջ 500 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել մարզում՝ սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներում: Հիմնադրամը սուբսիդավորել է Կապանի հասարակական տրանսպորտի արժեքի մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով երթևեկել կես գնով, փոխհատուցել է բարձր առաջադիմություն ունեցող հարյուրավոր սյունեցի ուսանողների ուսման վարձը, սահմանել է ամենամսյա ֆինանսական աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին, իրականացրել է բազում այլ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը սյունեցիներին կյանքի որակի բարելավումն ու սոցիալական բեռի թեթևացումն է: Ի թիվս այլ ձեռնարկների, Սյունիքում հիմնադրվել է տեղական հումքով արտադրվող իտալական սննդի գերժամանակակից արտադրամաս, որն ապահովեց տասնյակ նոր աշխատատեղեր և հնարավորություն ստեղծեց առևտրային կապեր հաստատել հարևան Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Մարզկենտրոն Կապանում կառուցվեց գերժամանակակից կինոթատրոն, որն այսօր մեր երիտասարդների ամենասիրելի վայրերից է: Թվարկվածն իրականացված նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն: Կային բազում ծրագրեր և գաղափարներ, որոնք ժամանակի սղությամբ պայմանավորված մեզ չհաջողվեց իրականության դարձնել, բայց, ամփոփելով ցուցանիշները, վստահաբար կարող եմ փաստել՝ մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել, ինչի համար շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մեր գործընկերներին և ընկերներին: Շնորհակալ եմ մեր մարզն ավելի ապահով, բարեկեցիկ ու գրավիչ դարձնելու շարունակական ջանքերի համար: Շնորհակալ եմ համբերատարության ու նվիրվածության համար: Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին վստահության համար: Շնորհակալ եմ մեզ ուղղված երախտիքի խոսքերի և առողջ քննադատության համար: Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպով ներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստը կբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից,  շարունակելու եմ լինել Սյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետ ճանապարհ եմ անցել։ Ավարտելով խոսքս՝ հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանն ու Սյունիքի նոր մարզպետին: Խաղաղություն մեր երկրին, Աստված բոլորիս պահապան»,- ասված է ուղերձում:  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am