Ոչ մի խնդիր չկա.Կարեն Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին
«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում :Եկել ենք էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», - լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության նիստից առաջ ասաց Կարեն Համբարձումյանը, ով կառավարության օրակարագային հարցերից մեկով այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ:
Ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝ Համբարձումյանը պատասխանեց.
«Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»:
