Ինձ համար պարզ է, թե պետական որ կառույցներն են կոռումպացված.Դավիթ Սանասարյան
Նախնական հավաքագրած ինֆորմացիայի արդյունքում ինձ համար պարզ է, թե պետական որ կառույցներն են կոռումպացված :Առավել մանրամասներ կներկայացնեմ առաջիկայում, լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: ԱԱԾ-ի բացահայտումներին անդրադառնալով՝ Սանասարյանը նշեց, որ պետական վերահսկողական ծառայությունը համագործակցում է ԱԱԾ-ի հետ: «ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք: Մենք մրցակիցներ չենք: Ես ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն ավելի շատ բացահայտումներ անի», - նշեց նա:
