Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ այլևս չի կիրառի ձայնային նռնակներ
Լուսային նռնակներն այլևս ոստիկանության կողմից խախաղ ցուցարարների նկատմամբ չեն կիրառվի, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ երեկ այդ հարցի շուրջ քննարկում է ունեցել և համաձայնության եկել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: «Բազմաթիվ անգամների ձայնային նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկտամամբ, որոնց պատճառով այդ մարդկանցից ոմանք հաշմանդամություն ունեն: Վերջերս էլ Բաղրամյան պողոտայում ոստիկաններն օգտագործեցին նռնակներ, ինչի հետևանքով ես և մի քանի հոգի վիրավորվեցինք: Ոստիկանությունն այլևս խաղաղ ցուցարարների նկատմամբ այդ ձայնային նռնակները չի օգտագործի: Դրանք միայն քրեական տարրերի վնասազերծման համար կօգտագործվեն»,- ասել է Սիմոնյանը:
