Հայտնի են Արմավիրի և Սյունիքի նոր մարզպետների անունները
ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետ կունենան: Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը: Այս մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի հունիսի 8-ի օրակարգում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատվի Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:
