SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի, Ախուրյանի և Կումայրիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները 6-րդ գլխավոր վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են հրավիրել Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Անահիտ Վ.-ին, 47-ամյա Հռիփսիմե Ղ.-ին, 43-ամյա Մարիամ Մ.-ին, 31-ամյա Նունե Մ.-ին և 30-ամյա Վարդուհի Ա.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ 53-ամյա Նարինե Ս.-ն Գյումրիում գործող հյուրանոցային համալիրներից մեկում նշված անձանց տրամադրել է առանձնասենյակներ և հանդես է եկել որպես միջնորդ, որպեսզի այդ կանայք հյուրանցում հաճախորդների հետ զբաղվեն մարմնավաճառությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյոթեր են նախապատաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Նարինե Ս.-ն աշխատում է «Կարկաչան» հյուրանոցային համալիրում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը