Հրապարակ. Հենց Սարգսյանը ոտքը քաշի կուսակցությունից, կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ. ե՞րբ կլինի դա

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ եւ վերահսկել ու ուղղորդել իր կուսակիցների մեծ մասի վարքը: Չնայած հեղափոխությունից 2-3 օր անց՝ ապրիլի 25-ին, խոսվում էր նրան ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը ՀՀԿ ղեկավար մարմիններում քննարկելու մասին, սակայն այդ պրոցեսը կարծես կասեցվել է: Հենց Սարգսյանը ոտքը քաշեց կուսակցությունից, այդ կառույցում կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ, եւ բացի մի քանի հավատավոր ՀՀԿ-ականից, այդ կառույցում, ինչպես կանխատեսում են ոմանք, «կմնան գրասենյակի քարտուղարուհին, պահակն ու հավաքարարը»: Երեկ, սակայն, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի մշտապես բազմազբաղ նախագահ Ռուբեն Թադեւոսյանին հարցրինք, թե երբ են պատրաստվում փոխել ՀՀԿ նախագահին, նա կտրուկ արձագանքեց. «Այս պահին նման հարց մեր օրակարգում դրված չէ: Զբաղված եմ, այսքանը»: Իսկ եթե այդ հարցն օրակարգում դրված լիներ, ո՞վ էր լինելու Սարգսյանից հետո երկրորդ «հարգապատիվը», որին կվստահվեր օրըստօրե թեթեւացող շարքերով, իսկ նախկինում 156 հազարանոց ՀՀԿ-ի նախագահությունը: Նկատենք նաեւ, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, խոսելով արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի ռեսուրսների մասին, ասել էր, թե ՀՀԿ-ի ռեսուրսն «իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկ չունի»։ Այսինքն՝ մինչեւ գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Ս. Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am