Գագիկ Խաչատրյանի որդիները 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի իրենց առանձնատունը.hetq.am

hetq.am -ը գրում է. ապրիլի 21-ին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատունը: Գործարքի գինը կազմել է 18,8 մլն դոլար: Հիշեցնենք, որ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենն ու Արտյոմը, այս տունը գնել էին 2010 թ. օգոստոսի 6-ին՝ վճարելով 11 մլն դոլար: 2011-ին եղբայրներն իրենց վիլլան հավատարմագրային կառավարման էին հանձնել իրենց մտերիմ Աբրահամ Ստեփանյանին: 2016-ի հունիսի 17-ին տունը հանվել էր վաճառքի 35 մլն դոլարով: Գնորդ չլինելու պատճառով անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուն (Christophe Choo) մի քանի անգամ փոխել էր գինը: Վերջին անգամ դրա արժեքը 19.999.000 դոլար էր: Փաստորեն, վիլլան վաճառվել է «մի փոքր» ավելի էժան: Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասի (Westwood) 355 South Mapleton Drive հասցեի տունը, հիշեցնենք, կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Շենք-շինությունների մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ: Առանձնատունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն եւ այգի, ավտոտնակ: Խաչատրյանները Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքից տունը գնել էին նույն Քրիստոֆ Չուի միջոցով: Եվ չնայած վաճառողները ցանկանում էին ստանալ 12,5 մլն դոլար, 2010-ին, ինչպես նշեցինք, կողմերը համաձայնության էին եկել 11 մլն դոլարի շուրջ: Այս տան հարեւան վիլլաներում, ինչպես գրել ենք, ապրել ու ապրում են ամեիկյան շոու-բիզնեսի եւ գործարար աշխարհի հայտնի դեմքեր: Հիշեցնենք նաեւ, որ եղբայրներից ավագը՝ Գուրգեն Խաչատրյանը, առնչություն է ունեցել նշված տնից քիչ հեռու՝ 530 South Mapleton Drive հասցեում գտնվող մեկ այլ առանձնատան հետ: 2011-ի օգոստոսի 5-ին «Veto Trust»-ը եւ դրա trustee` հավատարմագրային կառավարիչ Գուրգեն Խաչատրյանը 14.400.144 դոլարով ձեռք էին բերել այս տունը: 2016-ի հունիսի 13-ին առանձնատունն անցել էր «WRH» ընկերությանը: Նշել էինք, որ դեռ 2016-ի սկզբին շինարարություն էր ընթանում ապամոնտաժված տան տարածքում: Այստեղ կառուցվել է նոր վիլլա: «Հետքի» հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազը նյութն ուղարկել էր ԱԱԾ՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: Սակայն հետո դատախազությունը խմբագրությանը հայտնել էր, որ քննարկման արդյունքում ԱԱԾ քննչական վարչությունում 16.07.2016 թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Թե ԳԴ-ն, թե ԱԱԾ-ն հրաժարվել են խմբագրությանը տրամադրել մերժման որոշման պատճենը:   Գուրգեն Խաչատրյանը «Հետքին» հայտնել էր, թե եղբոր հետ միլիոնավոր դոլարներ արժեցող տներ է ձեռք բերել բիզնես խնայողությունների, փոխառությունների ու վարկային միջոցների շնորհիվ: Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am