«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ ՀՀԿ-ին օգնելու համար էին կոճակ սեղմող պատգամավորները երկար մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար:
Սակայն այդ նույն գործարարներն ու կոճակ սեղմողներն իրենց համար զբաղմունք էին գտել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղ առավոտից մեծ թվով պատգամավորներ իրենց օրը սկսեցին եւ ավարտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում, ում տանն էլ նաեւ օրեր առաջ հավաքվել էին արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Եվ ընդմիջումից ընդմիջում Արայիկ Գրիգորյանի սենյակակիցներն այնտեղից դուրս էին գալիս ալկոհոլ օգտագործած վիճակում. Ի դեպ, Գրիգորյանը միանգամից երեք սենյակ է զբաղեցնում երկրորդ հարկում:
Միջանցքի վերջում Գրիգորյանի հյուրերը երեկ մեծ թիվ էին կազմում՝ Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Նահապետ Գեւորգյան, Արտակ Սարգսյան եւ այլք:
Ընդ որում՝ ընդմիջումից ընդմիջում նրասնք չէին փոխվում: Եվ այդ նույն մարդիկ մինչեւ վերջ մնացին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը