Այսօր՝ հունիսի 7-ին՝ Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 11 OL 921 համարանիշի, «Գազել» մակնիշի 34 DS 879 և «Mercedes» մակնիշի ՏԼ 949 ՏԼ համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Բախման արդյունքում «Գազելի» վրայից պոկվել և ընկել է շարժիչը, «Mercedes»-ն էլ առաջ ընթանալով, հայտնվել է կանաչ գոտում՝ կոտրելով առջևի անվահեծանն ու բազալտե քարերը:
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով «Mercedes»-ում եղած քաղաքացիները զբոսաշրջիկներ են եղել
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը