«Մինչ այսօր չի եղել այն գիտակցումը, որ ակնախությունը, ազգային ինքնությունը, մշակույթը սերտորեն կապված են»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակութաբան Կարինե Հակոբյանը:
Մշակութաբանի խոսքով՝ այս կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է. «Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ ունեն այնպիսի մշակույթ, ինչպիսին ունենք մենք, ուստի ՀՀ-ում մշակույթի նախարարությունը պետք է դառնա գերակա նախարարություններից մեկը»: Ասուլիսի մյուս բանախոս, մշակույթի նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը նշեց՝ Փաշինյանի թիմը ընդամենը մեկ ամիս է, ինչ գործի է անցել․ գնահատականներ տալիս այս մասին պետք է հիշել. «Ես չեմ կարծում, որ այս կառավարությունն իր առջև խնդիր է դրել մեկ տարվա կտրվածքով կոնկրետ գործընթացների փուլեր նշել»: Կարինե Խոդիկյանը կարևորում է, որ ինչքան էլ նորը լավ է, եղածի լավը չպետք է մոռանալ. «Այս տարիների ընթացքում ազգային դիմագիծ ունեցող մեր բոլոր թանգարանները, մշակութային արձանները մնացել են, բայց որոշ հարցերում այո՛, ես էլ ունեմ կասկածներ։ Դեռ բացայհայտումներ էլ կլինեն, բայց մերժել, ասել սպիտակ էջից պիտի սկսենք մեր կյանքը, ես դրան համաձայն չեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը