«Տաշիր» ընկերությունից հերքում են Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցության ստեղծելու մասին լուրերը:
«Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում և չունեն հիմնավորում», - ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Կարապետյանը «չունի Հայաստանում քաղաքական մտադրություններ, նա շարունակում է երկրում բիզնես գործունեություն ծավալել, նաև իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր»:
Այսօր «Փաստ» թերթը գրել էր, որ առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորապես, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը