Ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը: Հարգելի՛ կառավարություն, իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական եւ խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որեւէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ ըստ էության ներկայացված փաստաթղթի շուրջ: Հարգելի գործընկերնե՛ր, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաեւ քաղաքական պատասխանատվություն: Պարո՛ն վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5  տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումն  առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որեւէ ժամկետ եւ տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ  չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որեւէ թիվ չեք նշել:  Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15, լավ, մեկ  տոկոս, չկա գրված, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից, ինչու՞: Հարգելի՛ գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որեւէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ՝ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում: Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաեւ նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ: Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց.  ի՞նչ է սա նշանակում, արդյոք կարելի՞ է համարել, որ այլեւս քաղաքական իրավիճակի փոփոխության  արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական  կաթնատվություն են ապահովելու: Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը եւ նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը՝   թե´ Եվրասիական միության եւ թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլեւս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարեւոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որեւէ հիշատակում ԵՄ անդամ երկրների, հատկապես` Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչո՞ւ չէ, նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ որ, Իրանի եւ Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք, խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին»: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ: Հատուկ գլուխ կա՝ «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի»: Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն եւ՛ ազատ, եւ՛ արժանապատիվ, եւ՛ երջանիկ: Բայց խնդրում եմ ասեք` երջանիկ քաղաքացին ի՞նչ արժեքային համակարգ պետք է դավանի, որեւէ խոսք չկա ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների մասին, ինչու՞: Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն եւ գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որեւէ  միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյոք  մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պե՞տք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ: Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է եւ՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը, եւ՛ ռազմահայրենասիրական  դաստիարակության  հայեցակարգի իրագործումը: Անդրադառնալով այս փաստաթղթին՝ հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին եւ չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին: Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի  խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետեւողական ջանքերով հայրենադարձվեցին եւ արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձեւակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք, հայրենադարձություն եք հարուցում,  որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես: Հարգելի՛ խորհրդարան, ես ներկայացրի այս փաստաթղթում առկա անհասկանալի եւ տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների եւ ցանկությունների, իսկ միգուցե նաեւ բաժակաճառերի ժողովածուի»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ (video) Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ վարորդը հիվանդանոցում մահացել է ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին Մխիթարյանից մաքուր դաս. Ինտերը հատուկ գրառում է կատարել հայ երկրպագուների համար Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, հետևանքներն աննախադեպ կլինեն․ Թրամփ Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք» ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am