Վտանգավոր է եւ վնասակար. Փաշինյան
Սահմանադրական դրույթը, որով սահմանվում է, որ ԱԺ պատգամավոր կարող է լինել վերջին 4 տարում Հայաստանում բնակվող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, վնասակար եւ վտանգավոր եմ համարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ սփյուռքի միասնականությունը հայերի ունեցած ամենակարեւոր ձեռքբերումներից է:
