Հնարավո՞ր է 3 տարի հետո քաղաքացիների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում ապահովել, ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել փաստը, որ ՌԴ-ն ՀՀ-ին բավականին էժան գնով է գազ մատարակարարում, մինչդեռ խնդիրն այլ է: Ինչպես հայտնեց՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա եւ իրենք դրանով զբաղվում են:
«Ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար էականը ոչ թե այն է, թե ինչ գնով է ՌԴ-ն ՀՀ-ին գազ մատակարարում, այլ թե ինքն ինչ գնով է այդ գազն իր տանը սպառում, իսկ ՀՀ քաղաքացին այսօր չի զգում, որ ինքը Ռուստաստանից էժան գազ է ստանում։ Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ կոռուպցիոն ռիսկեր։ Կարծում եմ՝ նաև ՌԴ իշխանությունը ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք», - նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ նույնպիսի խնդիր կա նաեւ էլեկտրաէներգիայի հարցում. «Կարծում եմ, Ռուսաստանն էլ ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով զբաղվենք եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Չեմ ուզում ժամկետից շուտ հայտարարություններ անել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք լրջորեն այդ հարցերով զբաղվում ենք եւ հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը