Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքն է. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին մեկնաբանելէ 1in.am կայքում այսօր հայտնված լուրը, ըստ որի՝ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «1in.am-ի այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովվմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա հայտնեց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել: Այնպես որ գործ ունենք նշված կայքի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ», - նշել է Վիկտոր Սողոմոնյանը։ Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ «Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ (video) Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ վարորդը հիվանդանոցում մահացել է ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին Մխիթարյանից մաքուր դաս. Ինտերը հատուկ գրառում է կատարել հայ երկրպագուների համար Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, հետևանքներն աննախադեպ կլինեն․ Թրամփ Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք» ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am