Ինչ պետք է սպասել կրթության ոլորտից

Անկախության տարիներին Հայաստանի կրթական համակարգը մշտապես գտնվել է փոփոխությունների գործընթացում։ Այդ ընթացքում պարբերաբար բարձր սպասումներ են ձևավորվել կրթության հանդեպ։ Բայց մեր օրերում իրատեսական չէ կրթությունից արագ ու շոշափելի արդյունքներ ակնկալելը, քանի որ ամբողջ աշխարհում կրթության ոլորտում անորոշ իրավիճակ է, առկա են բարդ խնդիրներ, և պարզ չէ, թե երբ կգտնվեն արդյունավետ լուծումներ։ Իրականում մեր սպասելիքները կրթության ոլորտից ավելի իրատեսական պետք է լինեն։ Ես ուզում եմ, որ Հայաստանի կրթության ոլորտն ունենա զարգացման ճիշտ ուղղություն։ Ինչ-որ մի սերունդ պետք է իր վրա վերցնի դեպի հաջողություն տանող ճանապարհի մեկնարկային դժվարությունները։ Բացատրեմ տրանսպորտի օրինակով։ Եթե ձեր մեքենան ճիշտ ուղղությամբ է գնում, դուք հանգիստ եք, քանի որ գիտեք, որ, ի վերջո, հասնելու եք ձեր նպատակակետին։ Բայց եթե սխալ ուղղությամբ եք գնում, ապա չեք կարող հանգիստ լինել։ Թող ընթացքը լինի դանդաղ, բայց կարևորը վստահ լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք քայլեր անում։ Մենք միշտ կարևորել ենք բարեփոխումների արագությունը։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվել են կարճ ժամկետներում, ինչը հաճախ իրականացվել է որակի հաշվին։ Այս պահին շատ կարևոր է տարբեր քննարկումների միջոցով դուրս բերել Հայաստանի կրթության այն վեկտորը, որն ընդունելի կլինի մասնագետների և հանրության համար։ Մյուս կարևոր ակնկալիքն այն է, որ կրթության խնդիրները դիտարկվեն համակարգային պրիզմայով։ Հաճախ մենք տեսնում ենք կրթության մի ասպեկտը կամ կրթության գործընթացի մասնակիցների մի մասի խնդիրները։ Կրթության հանդեպ համակարգային մոտեցման բացակայության մասին է խոսում նաև այն, որ հաճախ տեսնում ենք միայն մեր քայլերը, բայց չենք տեսնում այդ քայլի հնարավոր հետևանքներն ու հակազդեցությունները։ Շատ կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում ոչ թե իրարից անջատ քայլեր ու ծրագրեր իրականացվեն, այլ լինեն փոխկապակցված ծրագրեր։ Պակաս կարևոր չէ նաև կրթության ոլորտի որոշումների որակը։ Հայաստանի կրթության ոլորտում գործում է կառավարման բրգաձև համակարգ։ Բոլոր կարևոր որոշումները, որպես կանոն, կայացվում են նախարարի կողմից, ինչն ազդում է որոշումների որակի վրա։ Մեկ մարդը չի կարող մեկ օրում մի շարք առանցքային որոշումներ կայացնել։ Չկա վստահության մթնոլորտ, ինչը հնարավորության կտա որոշումների մի մասը պատվիրակելու այլ մարդկանց։ Բոլոր ժամանակներում նախարարների թիվ մեկ խնդիրը եղել է մտածելու ժամանակի պակասը։ Հայաստանում դժվար է պատկերացնել մի նախարար, ով օրվա մեջ կարողանում է 1-2 ժամ միայնակ նստել իր աշխատասենյակում և մտածել։ Չունենք նման մշակույթ։ Մեր նախարարները մշտապես հանդիպումների, այցերի, քննարկումների մեջ են։ Իսկ մտածելու ժամանակի պակասն էապես ազդում է որոշումների որակի վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am