Ինչպես են ձախողվել նախորդ կառավարությունները

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի հրապարակումից հետո արդեն ըննդիմադիր դարձած Հանրապետական խմբակցության անդամների կողմից սկսվեց քննադատությունների շքերթ՝ բաժակաճառեր, բարի ցանկություններ, միայն նպատակներ եւ այլն։ Ընդ որում՝ նույնիսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի կերպով մեղադրել էր գրագողության մեջ՝ ասելով, թե նման է նախորդ կառավարությունների ծրագրերին։ Մի մասն էլ մեղադրում էր թվային տվյալների բացակայության, ծրագրերի հերթականություն չունենալու մեջ այն դեպքում, երբ նախորդ կառավարությունների ծրագրերի դրույթներ այդպես էլ մնացել են միայն թղթի վրա եւ կյանքի չեն կոչվել։ Ընդ որում՝ դեռ ՀՀԿ-ի կառավարության ծրագրերում եղել են կետեր եւ դրույթներ, որոնք ժառանգաբար Տիգրան Սարգսյանից փոխանցվել էին Հովիկ Աբրահամյանին, ապա նաեւ Կարեն Կարապետյանին։ Տիգրան Սարգսյանը թերեւս համարվել է ամենաձախողվածներից մեկը, եւ, բնականաբար, նրա ծրագիրն էլ գրեթե չի իրականացվել։ Ընդ որում՝ կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ պայքարի մասին խոստումները կրկնվել են ծրագրից ծրագիր նույն ձեւակերպումներով։ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսում էր մտածելակերպի փոփոխության մասին։ «Վարքագծային կանոնների փոփոխություն, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն եւ դատապարտելի են բոլորի կողմից»,- այն ժամանակ նշել էր Սարգսյանը։ Նրա ղեկավարած կառավարության ծրագրում առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի վերամբարձ խոսքեր էին առկա։ «Առաջին հերթին կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը, երկրորդ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է լինելու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը, երրորդ՝ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը»… սրանք խոսքեր էին հենց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրից։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am