Ժիրայր Դադասյան. «Հույս ունեմ, որ մեր հասանելիքը մեզ կտրամադրեն »

«Հայկական ժամանակ»-ը գրում է.Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք պետք է ունենար, սակայն կարծես թե այդքան մոտ թվացող հաջողությունը կրկին հարցականի տակ է։ Թատրոնը պետք է լիներ Գեւորգ Քոչար 21 հասցեում՝ Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խոսքերով՝ այս տարվա մայիս ամսից պետք է սկսվեին թատրոնի շինարարական աշխատանքները եւ ավարտվեին 2019 թ. մայիսին։ Շենքի շինարարական աշխատանքների եւ այլ մանրամասների մասին ՀԺ-ն հետաքրքրվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանից։ – Պարոն Դադասյան, 20 տարուց ավելի է՝ բարձրաձայնում եք Մնջախաղի թատրոնի շենքի հարցը, երբ վերջապես մշակույթի նախկին նախարարի կողմից հարցին լուծում պետք է տրվեր, նախարար փոխվեց, կադրային փոփոխություններ եղան։ Ի՞նչ է լինելու հիմա։ – Խնդիրներ են առաջացել, որոնք հիմա ընթացքի մեջ են։ Այդ խնդիրները լուծելուց հետո նոր հնարավոր կլինի շինարարական մրցույթ հայտարարել։ Խնդիրն այն է, որ այգու կողմից պետք է նոր մուտք բացվի եւ ըստ էության այնտեղ էլ հողահատկացում արվի, իսկ այդ տարածքում կան հարեւաններ, որոնք այդ հողի վրա սեփականություն ունեն։ Նույնիսկ այն խոտածածկույթը, որ կա շենքի դիմաց, չգիտես ինչի, դարձել է իրենց սեփականությունը, որը շատ զարմանայի է, շենքից 4 մետր հեռավորության վրայի հողն էլ է իրենց պատկանում։ Մեր նախագիծը մի մասով հայտնվել է այդ հողի վրա։ Այդտեղից էլ խնդիր է առաջացել, որ պիտի նոր պրոյեկտ արվի, իսկ այդ դեպքում մեր նախագծով ավելի շատ տարածք ենք զբաղեցնում։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի. կամ շինարարություն չի ընթանա, կամ էլ այլ լուծումներ պետք է գտնել։ Նախագիծը ավարտված է, բայց խնդիրը հողի հարցն է, որը պետք է համաձայնեցվի նաեւ քաղաքապետարանում։ – Նախարարությունն ինչքա՞ն գումար էր խոստացել տրամադրել շենքի կառուցապատման համար։ – Ես կարող եմ ասել այն, ինչ ասել էր նախկին նախարար Արմեն Ամիրյանը. այս տարի պետք է տրամադրվի 60 միլիոն դրամ, որպեսզի անցկացվի մրցույթ եւ կատարվեն շինարարական աշխատանքներ։ Իսկ հաջորդ՝ 2019 թ. բյուջեով նախատեսված էր եւս 200 միլիոն դրամ, որպեսզի ավարտին հասցվի շինարարությունը։ Բայց մի քիչ անորոշ վիճակ է, ես նույնիսկ փորձ էի արել հանդիպել քաղաքապետի հետ, որպեսզի քննարկեինք խնդիրը, ինձ տեղեկացրին, որ քաղաքապետը խնդրից տեղյակ է։ Քանի որ վերջին շրջանում փոփոխություններ տեղի ունեցան, հանդիպումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տեղի չունեցավ։ Հիմա մտածում եմ, որ ավելի լավ է թողնել պետական մակարդակով խնդիրները լուծվեն։ Հույս ունեմ, որ մեր հասանելիքը, այսինքն, Մնջախաղի թատրոնի շենքը, որը պետք է ունենայինք օրենքով, մեզ կտրամադրեն՝ առանց մասնավոր միջամտությունների։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում 

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am