Արցախում տեղի ունեցածը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե թավշյա հեղափոխություն է, այլ թավշյա իշխանափոխություն վերևից՝ ներքևի պահանջով

«Ժամանակ» թերթը գրում է.Արցախում նախօրեին տեղի է ունեցել, ըստ էության, թավշյա իշխանափոխություն: Հայտնի իրադարձություններից հետո միանգամից հրաժարական են ներկայացրել ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, նրա տեղակալը, նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ ամենը օրեր շարունակ Ստեփանակերտում ծավալված բողոքի ցույցերի արդյունքն է, որոնք սկսվել էին կենցաղային միջադեպից: Արցախի իշխանության առաջին դեմքը մնացել է անփոփոխ՝ Բակո Սահակյանը, սակայն ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ոչ այլ ինչ, քան թավշյա իշխանափոխություն, քանի որ հրաժարականները և պաշտոնանկությունները պարզապես այդպիսին չեն ֆորմալ առումով, դրանք հանրային ակտիվ գործընթացների արդյունք են: Պարզապես Արցախում տեղի ունեցածը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե թավշյա հեղափոխություն է, այլ թավշյա իշխանափոխություն վերևից՝ ներքևի պահանջով: Ընդ որում՝ այս իրողությունը թերևս լավագույն տարբերակն է Արցախի համար, նկատի ունենալով այն առանձնահատկությունները, որ թելադրվում են ռազմաքաղաքական իրավիճակով և չավարտված պատերազմի հանգամանքով, որ առավել սուր առկա է Արցախի դեպքում: Միևնույն ժամանակ, ոչ պակաս սուր էր նաև փոփոխությունների անհրաժեշտությունը ներքին կյանքում, ինչի մասին է վկայում հենց այն, որ կենցաղային միջադեպը դարձավ լայն բողոքի ակցիաների առիթ: Реклама 45 Ասել, թե այդ ամենը հնարավոր էր դատարկ տեղից, կլինի միամտություն: Ոչինչ չէր ստացվի, եթե Արցախի հանրության մի մեծ մասի մոտ չլիներ փոփոխությունների պահանջ, չլիներ կյանքի վերափոխման հրամայական, եթե մարդիկ դժգոհ չլինեին իրավիճակից, իշխանության արդյունավետությունից: Այդպիսով, ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել առողջ գործընթաց, առողջ ձևով: Իհարկե, ցանկացած դեպքում հնարավոր է գտնել բծեր, դա անխուսափելի է, աշխարհում չի լինում հրեշտակների քաղաքականություն: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության միանգամայն ողջախոհ չեզոքության, միաժամանակ պատասխանատու աչալրջության պայմաններում Արցախի իշխանությունն ու հանրությունը եկել են աննախադեպ համաձայնությունների, և սկսվել է գործընթաց՝ կարևոր ու պատասխանատու: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am