Սոցիալական ոլորտի առնչությամբ կառավարության ծրագրում նշվում է՝
Արժանապատվության եւ երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։
Կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճը, բեւեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։
Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը եւ արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։
Առողջապահություն
Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարեւորագույն գործոններից մեկը առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը եւ մատչելիությունն է, եւ դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին սպասարկումը։
Կրթությունեւգիտություն
Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար. սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։
Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների եւ բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը։
Իբրեւ կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝
Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը եւ հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ եւ առարկայական ծրագրեր, վերարժեւորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը
Մշակույթ
Կառավարությունը միջոցներ կձեռնարկի ստեղծագործական կարողությունների արտահայտման եւ իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Մշակույթի եւ ստեղծարարության ազատության ապահովման նպատակով կխրախուսվեն դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական եւ նորարարական ձեւերը։ Կապահովի արվեստին եւ մշակույթին հատկացվող պետական միջոցների եւ դրամաշնորհների հատկացման թափանցիկությունն ու մրցակցայնությունը, արդարացիությունն ու արդյունավետությունը:
Կառավարությունը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ․ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը եւ հարաբերությունների մակարդակը իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը