Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախագահ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ նշել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գրիգոր Գրիգորյանը չէր կարող պատմել իր եւ նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբեւէ նման զրույց չի եղել:
«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը եւ իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա ասաց, որ որեւէ հարցաքննության չի ենթարկվել եւ այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել եւս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը եւ նշել, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ եւ պահանջել, որ ներողություն խնդրեն:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ իրավապահ մարմիններին մոտ իրենց աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է «Մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
Այս առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ հրապարակված տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը