«Կառավարության նախաձեռնած փոփոխությունների մի զգալի մասը չի պահանջում օրենսդրական կամ կառուցակարգային որեւէ փոփոխություն, որեւէ վարկ կամ գրատ, այլ միայն քաղաքական կամք: ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, օրենքը գործելու է բոլորի, այդ թվում ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների համար: Ու որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքը առաջինը գործի իմ ընտանիքի, իմ հարազատների ու բարեկամների նկատմամբ:Հպարտ եմ հայտարարել, որ որդիս դիմում է գրել եւ կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում: Մենք քննության ենք ենթարկելու պաշտոնյաների, այդ թվում ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը: Նրանք պետք է ծառայեն այնպես, ինչպես բոլոր երիտասարդները»,-ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր մոտեցումներին, ներկայանալ զինկոմիսարիատներ եւ զորակոչվել բանակ:
Կրկին կոչ եմ անում շուրջ 1,5 տասնյակ հազար մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված, վերադարձեք, մեկնեք զինծառայության եւ ձեր բաժին պատասխանատվությունը ստանձնեք: Սա նոր Հայաստան է, որից չեն փախչում, այստեղ վերադառնում են այսօրվա ու ապագայի նկատմամբ սիրո զգացողությամբ: Ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»: Նա նշեց, որ այդ անձանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի»,-նշեց նա:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը