«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց
Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Սասնա ծռեր»–ի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանին ազատ արձակել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց: «Սասնա ծռերի» անդամը ստորագրությամբ ազատ արձակվեց:
