Հռոմի պապի կոչը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է վճռական և ստեղծագործ մոտեցում փախստականների ճգնաժամի լուծման հարցում: Նա նշել է, որ Եվրոպան ունի միջոցներ փախստականների ու ներգաղթյալների ընդունելու համար՝ առանց վնաս հասցնելու անվտանգությանը կամ մշակույթին տեղեկացնում է gazeta.ru-ն: Հռոմի պապը հավելել է, որ Եվրոպայի վրա է «բարոյական պատասխանատվությունը»: Հոգևորականի խոսքով՝ միջազգային պաշտպանության արժանի են ինչպես այն փախստականները, որոնք փախչում են պատերազմից, այնպես էլ այն ներգաղթյալները, որոնք փորձում են փրկվել աղքատությունից: Ֆրանցիսկոս պապը ելույթի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել փախստականների ճգնաժամի լուծման համար:
