Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում:
Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով:
Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել azdarar@moh.am հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ` թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում:
Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա:
Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը