Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Մուրադյանը եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- armeniasputnik.am-ի փոխանցմամբ, նշված է որոշման տեքստում: Մուրադյանի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: «Հրապարակ» թերթը գրել է, որ դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Ըստ թերթի` Մուրադյանն ինքն անձամբ չի գնացել ստանալու «ծանրոցը», այլ համոզել է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն` նրանց տալով մի անդորրագիր… Աղջիկները գնացել են ստանալու ծանրոցը և տեղում ձերբակալվել։ Նրանք անմիջապես պատմել են, թե ինչպես է Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Բնականաբար, Մուրադյանին անմիջապես ձերբակալել են, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալել են նաև նրա հանցակցին: Մուրադյանը դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ։ «Անցնելով առաջ ասենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն և հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը և ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար: Ավաղ, 2011թ. սկզբին նա ինֆարկտից «հանկարծամահ» (՞) եղավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական… Կրտսեր Մուրադյանը, բանտից դուրս գալուն պես փորձում է վերականգնվել աշխատանքի ՀՀ ԱԳՆ-ում, սակայն մերժում է ստանում: Ժորիկին «տիրություն» է անում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և բավականին արագ Մուրադյանը հասնում է վերջինիս գլխավոր օգնականի պաշտոնին՝ դառնալով, ըստ էության, Աբրահամյանի ամենամոտ անձանցից մեկը»,- նշված է հոդվածում։ Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո Մուրադյանը ևս «հրաժարական է տալիս»` որոշ ժամանակ անց հայտնվելով ՀՀԿ նախընտրական շտաբում։ 2012 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Մուրադյանը նշանակվում է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ Հետաքրքիր փաստ. Ավինյանի խորհրդական նշանակվելու լուրը հրապարակվել է այսօր` հունիսի 6-ին, բայց նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ կառավարությունում աշխատանքի է անցել մայիսի 20-ին` 17 օր առաջ։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում Այս չեղած ծառերը որդ ու բլոճների բարգավաճման տեղեր են, որոնք տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա. Արմեն Բեգոյան Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից Սա երեկվա ձեր ծառասպանության կադրերն են, ի՞նչ քաղաքական ուղղորդում. քաղաքացին՝ պաշտոնյային (video) Ծառահատում բառը այլեւս չլսեմ. Ծառերի «սպանդը համակարգող» Բեգոյանը զայրացավ (video) Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել. «Իրավունք» Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am