40 հոդվածի համար վճարվել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ. Սփյուռքի նախարար

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:

Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունը ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր:
Բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, դուք կարդում եք իմ ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, խնդրեմ, կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա սույն լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավել, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար: Հայտարարում եմ, որ իսկույն ևեթ դադարեցնում ենք այս անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան: Եվ սրա արդյունքում միայն 2018 թվականի համար մենք պետական բյուջե ենք վերադարձնում 3 մլն 40 հազար ՀՀ դրամ: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում մեր խնդիրը լրատվամիջոցների հետ չէ, այլ խնդիրը պետական բյուջեի մսխումն է ու դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, ինչը դեմ է մեր աշխատանքի փիլիսոփայությանն ու սկզբունքներին:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am