Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար եւ հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Ըստ օրենսդրության, խորհրդական կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին, իսկ Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը, որ նախարարի նորանշանակ խորհրդական Վաղարշակ Հակոբյանը շատ երիտասարդ լինելով պայմանավորված չի համապատասխանում այդ պաշտոնին, Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն ասել էր. «Տարիքի առումով օրենքի խախտում չկա, օրենսդրական խնդիր չկա, աշխատանքային փորձը համապատասխանում է: Նա համապատասխանում է պաշտոնի անձնագրին նախատեսված չափանիշներին: Այդ չափանիշների մեջ 30 տարեկանի դրույթը բացակայում է»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը