«Սասնա ծռեր»-1 գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նիստերի դահլիճ վերադարձրեց այնտեղից հեռացված ամբաստանյալներին:
Պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ պաշտպանյալներին դատարանի դահլիճ վերադարձնելու միջնորդությամբ հանդես գալով՝ նշեց, որ առանց ամբաստանյալների հնարավոր չէ դատավարությունն իրականացնել կառուցողական մթնոլորտում: Անգամ պաշտպանների մասնակցության պարագայում խախտվում է իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, նշեց փաստաբանը: Նշվեց նաև, որ ամբաստանյալները ցանկություն ունեն հանդես գալ հայտարարություններով:
Մեղադրող կողմը նշեց, որ տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու դատական սանկցիայի կիրառումը բխում է օրենքից, այդուհանդերձ չառարկեց որոշումը վերանայելու ու ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու դեմ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը դատավարությունը կառուցողական մթնոլորտում ու իրավական դաշտում անցկացնելու կողմնակիցն ու երաշխավորն է:
Վարուժան Ավետիսյանը՝ նիստերի դահլիճ վերադարձվելուց հետո գոհունակություն հայտնեց դատավարությունը կառուցողական հուն բերելու տրանադրվածության կապակցությամբ: Խոսքն ուղղելով զոհերի հարազատներին, նա նշեց, որ անդրադատռնում է բոլորի համար ցավոտ հարցի:
Ըստ Վ.Ավետիսյանի, ռեժիմը ջրբաժան էր գծել ժողովրդի մեջ՝ բաժանելով ժողովրդին ճնշողների ու ճնշվողների, բացի որոշում կայացնողներից՝ երկու կողմում էլ բոլոր անձինք եղել են զոհեր:
Նա նշեց, որ ընդվզումը երբեմն նաև ցավալի հետևանքներ է առաջացնում՝ հավելելով, որ իրենք ի սկզբանե ցավ են ապրել զոհերի համար, հարգել են զոհված գնդապետի հիշատակը: Առաջիկայում բոլորն էլ կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել, ասաց նա՝ հայտարարելով, որ զոհերից մեկի մասով «մենք կապ չունենք, մյուսին էլ ուղղակի առնչություն չունենք»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Պավել Մանուկյանը: «Ձեր դիմաց կանգնած են ոչ թե հանցագործներ, այլ հանցագործությունը կանխած ազգի նվիրյալներ», ասաց նա՝ հավելելով՝ պիտի կարողանալ ազգային հերոսին ու դավաճանին իրարից զանազանել:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը