ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մեկնաբանել է ՀՀԿ-ն լքելու պատգամավորների որոշումը: «Իմ գործընկերների քայլերի բարոյական կողմին չանդրադառնամ, բայց եթե ես կուսակցական լինեի ու խմբակցության կազմը լքեի, մանդատս վայր կդնեի: Պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»,- ասել է նա:
Հարցին՝ ունե՞ք մտադրություն դուրս գալու ՀՀԿ խմբակցությունից, պատասխանել է՝ ոչ. «Ուզում է մեկ հոգի մնա, ես դուրս չեմ գա... Խմբակցությունից դուրս գալու իմ որոշումը կարող է լինել մեկ դեպքում, եթե ես որոշեմ վայր դնել իմ մանդատը»:
Տեղեկացնենք, որ Սամվել Ալեքսանյանը խմբակցությունը լքած 6-րդ պատգամավորն էր Շիրակ Թորոսյանից, Արթուր Գևորգյանից, Արտակ Սարգսյանից, Արման Սահակյանից ու Ֆելիքս Ցոլակյանից հետո։ ՀՀԿ-ն 105 հոգանոց խորհրդարանում ուներ 58 հոգանոց խմբակցություն։ Այժմ խմբակցությունն ունի 52 անդամ և փաստացի կորցրել է մեծամասնությունը՝ 52/53 համամասնությամբ:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը