Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում ծառայող քահանաները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.
«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,
Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանությանը: Ցավում ենք, որ դրանց ﬕացել են նաեւ հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են ﬔր Եկեղեցու առաքելությամբ:
Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերուﬓերը հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և ﬔր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինն իր աﬔնօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:
Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեﬕտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության ﬔջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:
Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:
Հորդորում ենք ﬔր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիﬖերի և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծուﬓեր, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող աﬔն ﬕ խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասուﬓերին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և ﬔր Տեր Հիսուս Քրիստոսի կողﬕց ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի ﬔր երկրի զորացման:
Աղոթում ենք, որ Աﬔնակալ Տերը խաղաղություն պարգևի աﬔնքիս, իմաստության շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր աﬔնախնամ հովանու ներքո ﬕշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը և ﬔր Հայոց աշխարհը:
«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը