Հրաժարված թեկնածուի անունը գաղտնի են պահում

Հրապարակը գրում է. «Բավական խճճված իրավիճակ է առաջացել ՍԴ անդամի 2 թափուր տեղի համար։ Առ այս պահը չի առաջադրվել Կիմ Բալայանի թափուր տեղի թեկնածուն: Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարծում են, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում՝ ՀՀ նախագահը թեկնածուին պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, չի արել։ Իր հերթին Արմեն Սարգսյանը փորձել է դուրս գալ այդ հակասահմանադրական իրավիճակից․ նրա կարգադրությամբ ստեղծվել է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիք ձեւավորելու եւ իրեն ներկայացնելու համար: Մինչ այս հարցը կարգավորվի, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում 200-ից ավելի փաստաբաններ են պաշտպանում, ժամանակին եղել է Արմեն Սարգսյանի մոլի քննադատներից եւ բրիտանական քաղաքացիության փաստաթղթի պահանջատերերից մեկը։ Ավելին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԺ ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից», ինչն էլ ոմանք համարում են Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունն առաջադրելու վետոյի պատճառ։ Ի դեպ, 10-օրյա ժամկետում ՍԴ թեկնածու չառաջադրելու պաշտոնական պատճառն Արմեն Սարգսյանը համարել էր այն, որ իր առաջադրած թեկնածուն վերջին օրը հրաժարվել է։ Նախագահի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ով է եղել այդ թեկնածուն։ Ասացին․ «Քանի որ մարդը հրաժարվել է, հարկ չենք համարում նրա անունը հրապարակային հնչեցնել»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am