Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.
Նոր նշանակված մարզպետների մասին անձնական գնահատականներ չունեմ տալու: Տպավորություն ունեմ, որ բոլորը լավագույն եւ, գուցե, թե անձնական մղումներով իրենց մինի-վարչապետ են զգում, կամ մարզի վարչապետ: Սա վատ չէ: Ուզում են շատ բաներ անել իրենց նկատած խնդիրները կարգավորելու համար, մի մարզում մի խնդիր են նկատում, մյուսում՝ այլ: Մեկն առաջնահերթ է համարում մենաշնորհների դեմ պայքարել, մյուսը՝ նախ՝ աշխատատեղեր ստեղծել, երրորդը՝ կրթական համակարգը մաքրել, չորրորդը՝ տուրիզմը խթանել:
Սա հեղափոխության եւ հեղափոխականության դրոշմն է, բնական է: Շատ դրվատելի լինելով այս հավակնություները, կարծում եմ, հորդորում եմ նախ հանդարտվել, կողքի դնել հաղթանակածության տրամադրությունը եւ պաթոսը: Ապա, չթերագնահատելով որեւէ մեկի գիտելիքները եւ փորձը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ սեփական օրինական լիազորություններին, պարտականություններին, առաջնորդվել դրանցով եւ հեղափոխության առաջնահերթություններով, այնպես, որ դրանց ընկալումը նույնպես չհակասի օրինականությանը: Հարկավոր է լինել ակտիվ, նախաձեռնող միջնորդ մարզի հանրության եւ խնդիրների ու կառավարության, համապատասխան նախարարությունների միջեւ, արդար տնօրինել միջոցները եւ պաշտպանել բոլորի շահը սեփական կամ խմբային ինչ-ինչ շահերի պաշտպանությունը բացառելով: Կուզեմ նաեւ հորդորել՝ լինել բաց, հանրության, քաղաքացիների եւ ԶԼՄ-ների հետ կանոնավոր կերպով հաղորդակցվող, հաշվետու եւ թափանցիկ, սեփական որոշումների եւ հնարավոր սխալների դեպքում՝ պատասխանատու: Ես էլ ինչով կարողանամ՝ օգտակար կլինեմ:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը