Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դա արել է հանրության պահանջին համաձայն:
«Հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին ամիսներին հայաստանյան իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխությունների պահանջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահի հետ քննարկում էինք՝ ինչպիսի բերափոխումներ անել, որպեսզի վստահություն ներշնչենք հանրությանը: Քննարկումների ժամանակ հիմքում դրվում էին կադրային լուրջ փոփոխությունները, և մայիսի վերջին նա սկսել էր առաջին քայլերը և պետք էր շարունակել: Գիտեք, որ տեղի ունեցան զարգացումներ՝ կենցաղային հողի վրա ձևավորված, որը բերեց հանրության նոր պահանջների և որն ընդգրկված է բարեփոխման քաղաքականության մեջ: Այո, պետք են կադրային փոփոխություններ ու իմ դիմումի հիմքում դա էր. դիմում ներկայացնողներս օգնում ենք Արցախի նախագահին ավելի արագ իրականացնել ծրագիրը»,- պարզաբանեց նա:
Նրա խոսքով՝ 2012-ի ընտրություններից հետո հասարակությունն իրեն թիրախ էր դարձրել՝ համարելով, որ երկրի խնդիրներն իր պատճառով են. «Այդ ժամանակ նախագահին ասացի՝ պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, ու այդ թեմայով պարբերաբար զրույցներ ունեցել ենք»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը