Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդության լուծումը հետաձգվեց:
Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանը:
Պատգամավորները, այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը գտնվելով ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը չառարկեց Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու հավանականությունը»:
Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը