Ով է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (4 Հունիսի 2018, 608 - Ա) Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին: 1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որակավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող: Մասնակցել է մի շարք դասընթացների, համաժողովների, ուսումնական այցերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի դասընթացներ: 2000 թվականին ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել է Առողջապահության կառավարիչների XX Ազգային համաժողովին: 2004 թվականին Լատվիայում ուսումնական այցի շրջանակներում ուսումնառել է Առողջության խթանումը և առողջության առաջնային օղակին վերաբերող հարցերը, 2009 թվականին մայրական, մանկական և դեռահասների առողջության պահպանման հանրային առողջապահական մոտեցումներն ուսումնասիրելու նպատակով այցելել է Մայրական, մանկական և դեռահասների առողջության եվրոպական դպրոց (Տրիեստե, Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության հարցերը ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով եղել է Հռոմում: 2009 թվականին Ալբախի համալսարանի ամառային դպրոցում ուսումնառել է Առողջապահություն և սոցիալական համակարգ թեմայով դասընթացը (Ավստրիա): 2013 թվականին Շվեդիայում ուսումնասիրել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ մոտեցումները (Ստոկհոլմ): 2009, 2014, 2016, 2018 թվականներին մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված տարածաշրջանային տարեկան համաժողովներին (Մոսկվա, Ռուսաստան) և այլն:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am