Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, որ արդեն թվով 4-րդ պատգամավորն է լքում ՀՀԿ խմբակցությունը:
«Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով խմբակցությունը լքած պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի ու Արման Սահակյանի հարցին՝ ասել է, որ իրենք այդ հանգամանքը նորմալ են համարում և ոչ հիվանդագին: «Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ: Նա արդեն ասել էր, որ ուզում է դիմում գրի և դուրս գա: Մենք հորդորեցինք, որ եթե լինեն կրկնություններ, մեր դիրքորոշումներին համահունչ չի գործի, մենք հարցը նորից կվերանայենք: Նա իմ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ դիմում գրի»,- վստահեցրեց նա:
նչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, Բաղդասարյանը նշել է, որ նա չի հեռացել, այլ իրենք են հեռացրել: Իսկ ահա Արթուր Գևորգյանի ու Արման Սահակյանի համար տեղեկացրեց, որ նրանք խմբակցության ոչ քաղաքական թևն էին ներկայացնում և նրանց հեռանալու մեջ իրենք խնդիր չեն տեսնում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը