ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Մարինա Մարգարյանը հայտարարեց,որ առողջապահության ոլորտում հատկացված բյուջեն չի համապատասխանում հիվանդանոցներում կատարված ռեալ ծախսերին:
«Եթե անգամ դուք ճիշտ եք ասում, մենք շատ մեծ ընտրություն չունենք, կամ պետք է մտածենք առողջապահության ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ՝ ի հաշիվ այլ ծրագրերի նվազեցման, կամ պետք է քննարկենք ծածկույթը փոքրացնելու հարցը: Շատ կարեւոր է, թե ինչ ծավալի բեռ ենք մեզ վրա վերցնում: Եթե դա այն է, որը մենք կարող ենք վերցնել, դա նշանակում է, որ պետք է քննարկենք, թե բյուջեի որ ոլորտների հաշվին դա պետք է ֆինանսավորվի, այլապես այդ վտանգը միշտ կա, որ ծառայության արժեքը կարող է չհամապատասխանել իրական տեղի ունեցած գներին»,-նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Որպես կլինիկայում աշխատող բժիշկ, ստիպված ենք լինում երբեմն անձնական նյութերն օգտագործել:Հիմա էլ համավճար է մտցվել եւ պետք է խիղճը կորցնել եւ ծառայություն չմատուցել տարեց մարդկանց»,-ասաց պատգամավորը:
«Այս դեպքում պետությունը հանդես է գալիս որպես գնորդ: Եթե գինը համաձայնեցված է, դրանից հետո ասել՝ վնասով է աշխատում, զգայական դաշտ տեղափոխել, դժվար թե դա հասկանալի լինի պետության տեսակետից»,-նկատեց նախարարը:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը