Մամուլում 2018 թվականի հունիսի 5-ին տեղ գտած հաղորդագրություններն առ այն, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նշված է նախարարության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ:
«Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թ-ի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափեր սահմանելու մասին» N 737-Ն որոշմամբ՝ Սիփան Փաշինյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական` առանձին գործառույթներ համակարգելու նպատակով:
Նշված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է քաղաքացիական աշխատանք իրականացնող, որի վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն է` պայմանագրային հիմունքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք,որ Սիփան Փաշինյանը՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին է:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը