Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը:Հայտնում է ermenihaber.am-ը:
Դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները:
Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա իրականցրած հարձակման ժամանակ մեղսունակ վիճակում չի եղել:
Դատարան ուղարկված մեղադրականում նշված է, որ դատախազությունը պահանջել է կասկածյալի նկատմամբ ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված հոգեկան հիվանդություն ունեցողների համար:
Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել. «Այս հայրենիքը մերն է»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը