Արցախի Ոստիկանության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։ 1991թ.-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։ 2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս¸ ստեղծել  ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։ Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։ Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և  հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն»,- ասված է Կամո Աղաջանյանի հայտարարությունում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում Այս չեղած ծառերը որդ ու բլոճների բարգավաճման տեղեր են, որոնք տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա. Արմեն Բեգոյան Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից Սա երեկվա ձեր ծառասպանության կադրերն են, ի՞նչ քաղաքական ուղղորդում. քաղաքացին՝ պաշտոնյային (video) Ծառահատում բառը այլեւս չլսեմ. Ծառերի «սպանդը համակարգող» Բեգոյանը զայրացավ (video) Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել. «Իրավունք» Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am