«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ստանձնելով պաշտոնը, հայտարարեց կրթական համակարգն ապակուսակցականացնելու եւ այնտեղ կոռուպցիան վերացնելու մասին: Արդեն նա հասցրել է մեկ դեպքով դիմել ԱԱԾ: Բայց կարծիք կա, որ եթե շարունակի իրավապահներին դիմելու պրակտիկան, ապա ինքնըստինքյան խնդիր կդառնա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նախարարը երեկ մեկնաբանել է. «Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է»։ Միաժամանակ նա ասել է, թե կոռուպցիայի դեմ պետք է պայքարել` կրթական համակարգում աշխատավարձերը բարձրացնելով: «Բայց դա արդեն կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ»,- ասել է նա։
Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը